Գեղարքունիքում կորոնավիրուսի ևս 10 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News       

Գեղարքունիք

Ցավով պետք է նշեմ, որ Գեղարքունիքի մարզում  կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։  Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝  ըստ բժշկական ցուցումների։

Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Առողջ եղե՛ք»,- նշել է նա։