Խաբարովսկում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News    

Խաբարովսկ
   

Խաբարովսկի երկրամասում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել։ Զոհվել է չորս մարդ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Ուսումնամարզական թռիչքներ իրականացնելու ժամանակ ընկել է թեթև շարժիչով Л-4 տեսակի ինքնաթիռ»,- ասել է ТАСС-ի զրուցակիցը։

Վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել: 

Л-4 օդանավը կործանվել է Խաբարովսկից 30 կմ հեռավորության վրա: