Facebook-ը կզգուշացնի կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկատվության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

կորոնավիրուս
      

Facebook սոցիալական ցանցն օգտատերերին կտեղեկացնի, եթե նրանք տարածեն սխալ տեղեկատվություն կորոնավիրուսի մասին

Եթե օգտատերերն արձագանքել կամ մեկնաբանել են կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրությունը, նրանց ընկերությունը համապատասխան ծանուցում  տեղեկատվություն կուղարկի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

Facebook-ում նշել են, որ ընկերությունը մարտ ամսվա ընթացքում հրապարակել է 40 մլն հրապարակման մասին, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի հետ։ 95 տոկոս դեպքերում, օգտատերերը չեն ստուգել տեղեկության սկզբնաղբյուրը։