Վեհափառն ընտրված է Աստծո կամքով, ժամանակին քննադատում էինք Վազգեն Ա ին, այսօր՝ սրբացնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News 

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը չի կիսում Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի կարծիքը, թե ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի, բայց միաժամանակ անընդունելի է համարում Վեհափառին ուղղված քննադատությունները։

«Կաթոլիկ երկրի որևէ պետական պաշտոնյա իրեն թույլ չէր տա Հռոմի Պապի դեմ նման քննադատություն։ Մենք մշտապես քննադատել ենք մեր կաթողիկոսներին։ Նույն կերպ քննադատում էինք Վազգեն Ա-ին, այսօր՝ սրբացնում ենք։ Հայ եկեղեցին ու պետականությունը փոխկապակցված են։ Վեճերից որևէ մեկը չի շահելու։ Հայ առաքելական եկեղեցու մասին շատ զգույշ պետք է տեսակետ հայտնենք, առանց հավատորին վիրավորելու։ Այն, ինչ ասել է Ալեն Սիմոնյանը, վիրավորել է նաև ինձ, ոչ միայն Վեհափառին»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Արամ Սարգսյանը

Մանրամասները՝ տեսանյութում։