Մարտական հերթապահության մեկնող զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

զու

Ապրիլի 16-ին 5-րդ զորամիավորման N զորամասում մարտական հերթապահության հերթափոխի մեկնող զինծառայողների հետ անցկացվել են նախապատրաստական գործնական պարապմունքների:

Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, մանրակրկիտ ստուգվել է դիրքերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը, ցուցումներ են տրվել ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ: 

Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: