«Բարսելոնան» կորոնավիրուսի պատճառով ձեռք չի բերի Նեյմարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News

Նեյմար

Կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում բանակցություններ չի վարի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ բրազիլացի հարձակվող Նեյմարին  ձեռք բերելու շուրջ:

Պատճառը կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրներն են:

Նեյմարին գնելու փոխարեն «Բարսելոնան» թիմում կպահի Գրիզմանին և ավելի մատչելի գնով ձեռք կբերի Միլանի «Ինտերի» 22-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսին: