Մեկուսացման պայմաններում առցանց համերգ տալու հերթը թավջութակահար Նարեկ Հախնազարյանինն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Նարեկ

Այսօր՝ ժամը 20:00-ին, կառավարության պաշտոնական էջում տեղի կունենա հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի ոչ պաշտոնական համերգը պարտադիր մեկուսացման վայրից՝ երևանյան հյուրանոցներից մեկից։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Ըստ պաշտոնյայի՝ անգամ պարտադիր մեկուսացումը չի խանգարի նրան բոլորին թավջութակի ելևէջների ներքո երեկո պարգևել։