Նորագավիթի ճանապարհին բախվել է 3 ավտոմեքենա․ Lexus-ը կողաշրջվել է

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News

․

Երևանում այսօր՝ ապրիլի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 19:20-ի սահմանում Նորագավիթի նորակառույց ճանապարհին բախվել են Opel Astra, Lexus GX 470 և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով տուժածներ չկան: Բախման հետևանքով Lexus-ը կողաշրջվել է: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ը, որը բախվել է Lexus ին, Lexus-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Hyundai Elantra-ին և կողաշրջվել: Բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի բետոնե արգելապատնեշը: