Իրանում կորոնավիրուսի 1.606 նոր դեպք է գրանցվել․ վարակակիր է 77.995-ը. դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

իրան

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Իրանում կորոնավիրուսի ապրիլի 16-ի վիճակագրական տվյալները.

«Վարակակիրների թիվն ավելացել է 1.606-ով, ընդհանուր՝ 77.995 մարդ: Մահացածների թիվն ավելացել է 92-ով, ընդհանուր՝ 4.869 մարդ: Ծանր վիճակում է գտնվում 3.594 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 2.296-ով: Ընդհանուր՝ 52.229 Մինչ այժմ թեստավորվել է 310․340 անձ։