Սերժ Սարգսյանը վաղը կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 15, 24 News

սերժ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վաղը ժամը 14։00-ին կմաասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը։

Նշենք, որ ի սկզբանե նշվում էր՝ նիստը կայանալու է 334 համարի սենյակում, սակայն տեղի է ունեցել վրիպակ, նիստը կանցկացվի 330 համարի սենյակում։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մինչեւ հանձնաժողովի նիստի ներկայանալուն համաձայնվելը մի քանի նախապայման էր ներկայացրել ԱԺ քննիչ հանձնաժողովին։

Քննիչ հանձնաժողովը բավարարել էր Սերժ Սարգսյանի պայմանը. նա կստանա իր հատվածի տեսաձայնագրությունը։