Հավատացյալ մարդը կրկնակի պատասխանատու է երկրի առջև. Կալաձե

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News 

Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով` հավատացյալ մարդը երկրի առջև կրկնակի պատասխանատու է։ «Տանը մնալը հավատքի հաստատումն է»,- ասել է նա:

Քաղաքապետը կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը.

«Բոլորը պարտավոր են մնալ տանը և հետևել օրենքին: Կարծում եմ, որ մեր հավատքն էլ մեզ դա է սովորեցնում: Վստահ եմ, որ հավատացյալ մարդը կրկնակի պատասխանատու է երկրի առջև, նրա հոգևոր պատասխանատվությունն է հոգ տանել մյուսների մասին: Բոլոր հավատացյալներին ուզում եմ խնդրել, որ մնան տանը և աղոթեն մնացածի առողջության ու կյանքի համար»,- ասել է Կալաձեն:

Նշենք, որ այս կիրակի Վրաց Ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը: Եկեղեցին այս օրը բաց է լինելու սովորականի պես՝ առանց որևէ սահմանափակումների: