Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետը կորոնավիրուսով է վարակվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News

Ռիո

Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Ուիլսոն Ուիտցելը կորոնավիրուսով  է վարակվել:

«Ուզում եմ հայտնել, որ մի քանի օր է ինձ այդքան էլ լավ չէի զգում: Խնդրեցի կորոնավիրուսի թեստավորում անել և պատասանը դրական եղավ»,- հայտնել է քաղաքայկան գործիչը իր թվիթերում:  

Նահանգապետը հավելել է, որ կշարունակի աշխատել իր նստավայրից՝ պահպանելով սահմանափակումները և  հետևելով բժիշկների հանձնարարականներին:

«Վստահ եմ, որ կհաղթահարեմ նաեւ այս դժվարությունը»,- ասել է նա:

Շրջանի ղեկավարը բրազիլացիներին կոչ է արել մնալ տներում և հետևել ցուցումներին: