Ոստիկանները դժգոհ են. 24-ժամյա ռեժիմով են աշխատում, բայց զրկվել են պարգևավճարից. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

ոստիկան

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ոստիկանները արդեն մեկ ամիս է՝ լարված և անքուն ծառայություն են իրականացնում՝ ապահովելով արտակարգ ռեժիմի պահպանումը, սակայն նրանք ևս զրկվել են մարտ ամսվա պարգևավճարներից:

Սա ոստիկանության աշխատակիցների մոտ դժգոհություն է առաջացրել, որովհետև նրանք իսկապես արժանի էին պարգևատրման 24-ժամյա աշխատանքի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: