Արցախի ամենատարեց ընտրողը 111 տարեկան է. Արևհատ տատն արդեն քվեարկել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

տատ

«Ազատ Հայերնիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեսանյութ է հրապարակել Արցախի ամենատարեց բնակչի քվեարկությունից:

«Քիչ առաջ քվեարկությանը մասնակցեց Արցախի ամենատարեց ընտրողը՝ 111 տարեկան Արևհատ տատին: Նա բնակվում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում:

Հարազատների փոխանցմամբ՝ ինչքան փորձել են համոզել, որ, համավարակի վտանգով պայմանավորված, ընտրատեղամաս չգնա, տատին ոչ միայն չի ենթարկվել, այլև ասել է. «Հանգի՛ստ եղեք, ես մյուս քվեարկությանն էլ եմ մասնակցելու»:

Դա էլ չուզողություն անողներիս պատասխանը»,-գրել է Վահրամ Պողոսյանը: