Վրաստանում կորոնավիրուսից 69 մարդ է բուժվել. Ալիք Մեդիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

վրաստան

Վրաստանում կորոնավիրուսից առողջացածների թիվը կազմում է 69: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում, հաղորդում է «Ալիք Մեդիան»: Մասնագետների խոսքով, օրվա ընթացքում հնարավոր է առողջացածների թիվը կրկին ավելանա:

Այժմ կարանտինային գոտում է գտնվում 4856 մարդ, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 458 պացիենտ: Վրաստանի քաղաքացիները, որոնց մոտ արտերկրում  հաստատվել է կորոնավիրուս, տեղափոխվել են Վրաստան բուժվելու՝ 3-ն են:

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, որոնք զուգահեռ ունեին նաև բազմաթիվ այլ հիվանդություններ: