ԱԱԾ սահմանապահները 2020 թ․ առաջին եռամսյակում կանխել են պետական սահմանի խախտման 20 փորձ

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News 

սահման

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից կանխվել է պետական սահմանի խախտման 20 փորձ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 13 դեպք` 29 անձանց մասնակցությամբ: 

Հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 319 անձ: