Խոշոր ավտովթար Արագածոտնում. Mercedes-ը բախվել է հողաթմբին գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News      

․

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը:

Ժամը 18:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 TQ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հարթավան-Երնջապատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեպի Հարթավան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին ու քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:

Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև՝ ով եղել վարորդը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում