Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից գնել է 8.1 միլիոն դոլար

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News      

դոլար

Կենտրոնական բանկն արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել: Այս մասին «ֆեյսբուք»-յան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որքան էլ զարմանալի թվա, այսօր Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։ Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ: Մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը, մարդիկ վստահում են դրամին»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: