Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 9 հիվանդ կա․ մեկ մարդ մահացել է

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News      

հիվանդանոց

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում: Այս մասին տեղեկություն է տարածել Շիրակի մարզպետարանը։

Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն այսօր, ընդ որում նրանցից մեկը 86 տարեկան քաղաքացի, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք մեկ մահվան ելք: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունեն 400-ից ավել քաղաքացիներ։