1-ին զորամիավորումում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News      

ՊՆ

Ապրիլի 8-ից 11-ը 1-ին զորամիավորման զորամասերն անցկացրել են եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ առանձնահատուկ պայմաններում հարձակողական և պաշտպանական մարտերի վարման թեմաներով:

Զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել են սահմանված բնագծերը, ստուգվել է զորամասերի և հրամանատարական կազմի պատրաստության աստիճանը: