Ինչպես պետք է մասնակցել և քվեարկել ․ Արցախի ԿԸՀ-ն ուղեցույց է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News      

Արցախի ԿԸՀ

Արցախի Հանրապետության Կենտրոնական  ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել երկրորդ փուլի ընտրություններին  մասնակցելու և  քվեարկելու կարգի վերաբերյալ:

«Հարգելի  ընտրողներ

Ձեզ ենք ներկայացնում ս.թ. ապրիլի 14-ին անցկացվելիք  Արցախի Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրություններին  մասնակցելու և  քվեարկելու կարգը:

Միաժամանակ խնդրում ենք ընտրական տեղամաս ներկայանալիս պահպանել հետեւյալ լրացուցիչ կանոնները.

     -մինչև տեղամաս մտնելը տեղամասային կենտրոնում ստանալ մեկանգամյա օգտագործման դիմակ, ձեռնոց, ախտահանվել ալկոհելով և վերցնել անհատական գրիչ

     -անպայման կրել տրամադրված դիմակն և ձեռնոցը

     -մեկ մյուսից պահպանել սոցիալական հեռավորություն (առնվազն 1 մետր)

     -ընտրողների ցուցակում գրառումներ կատարող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին ցույց տալ Ձեր անձը հաստատող փաստաթուղթը `առանց փաստաթուղթը նրան առձեռն տրամադրելու

     -տեղամասում Ձեր կողմից օգտագործված պաշտպանիչ միջոցները տեղամասից դուրս գալուց հետո լցնել դրա համար նախատեսված աղբարկղի մեջ:

     Եղե΄ ք առողջ»,-ասված է հայտարարությունում: