«Հավատում եմ համատեղ աղոթքի ուժին». Բոչելիի ելույթը դատարկ տաճարից 25 մլն դիտում է հավաքել

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ Անտոնիո Բոչելին Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ «Հույսի երաժշտություն» խորագրով ելույթ է ունեցել Միլանի գլխավոր տաճարում, որը դատարկ է եղել: 

Բոչելին 4 երգ է կատարել գոթական շքեղ տաճարի ներսում և իր ելույթն ավարտել տաճարից դուրս՝ Փարիզի, Լոնդոնի և Նյու Յորքի դատարկ փողոցները ցուցադրող պատկերների մոնտաժով: Նրան նվագակցել է երգեհոնահար Էմանուել Վիանելին:

«Ես հավատում եմ համատեղ աղոթքի ուժին։ Հավատում եմ, որ քրիստոնեական Զատիկը վերածննդի խորհրդանիշ է, որն իսկապես այժմ պետք է բոլորին՝ հավատացյալին կամ կրոնից հեռու մարդկանց»,- ասել է Բոչելին։

Համերգից դեռ 1 օր էլ չի անցել, բայց YouTube-ում այն հավաքել է գրեթե 25 միլիոն դիտում: