Հայտնաբերվել են կոռոզիայի ենթարկված ՀՄՄ-2-ի 1 հրթիռ, 1-ական մարտագլխիկ, փամփուշտ և փող

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ԱԻՆ

Ապրիլի 13-ին` ժամը 11:05-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին հարակից ջրանցքում ական է նկատվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերվել են կոռոզիայի ենթարկված ՀՄՄ-2-ի 25 մմ 1 հրթիռ, 1 մարտագլխիկ, 1 հատ 12,7 մմ փամփուշտ և 1 փող:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ սակրավորների կանչի վայր հասնելը: