Կատալոնական «Բարսելոնա»-ն սնանկացման եզրին է. Mundo Deportivo

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

բարսա

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը խոսել է «Բարսելոնայի» ներկայիս վիճակի մասին՝ նշելով, որ ակումբը կարող է սնանկանալ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

«Բավականին երկար ժամանակ մենք զգուշացնում էինք, որ «Բարսելոնան» անկում է ապրում: Ակումբը պետք է իր պատմության մեջ եղած ֆուտբոլիստների լավագույն սերնդին փոխարինի նորերով, կառուցի նոր սպորտային համալիր,- նշել է Ֆոնտան:

Վիճաբանում են ֆուտբոլիստները, աշխատակիցները, Բարտոմեուն պետք է հրաժարական տա և փրկի ակումբը կործանումից,- Վիկտոր Ֆոնտի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

«Սրանց են ավելացել նաև անկայուն սպորտային քաղաքականությունը, տնօրինության քայքայումը և կորոնավիրուսի հետևանքով եկամուտների զգալի նվազեցումը: Ակումբը գտնվում է տնտեսական և բարոյական սնանկության վտանգի տակ։ Խաղն ավարտված է», - հավելել է Ֆոնտը:

Նշենք, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները նախատեսված են 2021 թվականին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» 6 փոխնախագահ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական էին ներկայացրել: