ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
«Ուզում եմ տեղեկացնել, որ շրջանառության մեջ եմ դրել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Նախագիծը հնարավորություն կտա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար ծախսագրումները (ամորտիզացիոն մասհանումները) կատարել ոչ թե սահմանված նվազագույն ժամկետներում, այլ որոշել սեփական հայեցողությամբ (առնվազն մեկ տարում). «Այսինքն, սրանով ժամանակավորապես ներդրվում է արագացված ամորտիզացիայի գործիք, որը լրացուցիչ խթան կլինի ներդրողների համար և կշահագրգռի ներդրումների կատարումը տեղափոխել ավելի մոտ ժամանակահատված:
Պատգամավորի պարզաբանմամբ՝ արագացված ամորտիզացիայի այս գործիքը ճգնաժամային իրավիճակներում կիրառվել է տարբեր ժամանակներում տարբեր երկրներում. այսօր էլ, կորոնավիրուսով պայմանավորված հակաճգնաժամային փաթեթներում որոշ երկրներ կիրառում են այն. «Ուրախ կլինեմ լսել բոլորիդ կարծիքներն ու դիտարկումները։ Սակայն խնդրում եմ դրանք ինձ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ [email protected]»: