Վորոնեժում կորոնավիրուսից Հայաստանի քաղաքացի է մահացել․ РИА Воронеж

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News  

կորոնավիրուս

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքի հիվանդանոցում 63-ամյա տղամարդ է մահացել, ում մոտ ըստ  հետազոտության արդյունքների՝ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին հայտնում է РИА Воронеж գործակալությունը։ Մահացածի կոնտակտավորները մեկուսացած են։

Հայաստանի քաղաքացին Մոսկվայից Վորոնեժ էր մեկնել մարտի 24-ին: 

Նա հայտնել է, որ առաջին ախտանշաններն ի հայտ են եկել ապրիլի 2-ին: Նա բուժօգնության չի դիմել: Ինքնազգացողության վատացման պատճառով ապրիլի 6-ին շտապօգնություն է կանչել: Բժիշկները տղամարդու մոտ կորոնավիրուս են կասկածել և հոսպիտալացրել են:

Համակարգչային տոմոգրաֆիան հիվանդի մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատել: Անհապաղ բուժում է սկսվել: Ինտենսիվ թերապիայի ֆոնին հիվանդի վիճակը տատանվել է, ինքնազգացողության լավացման որոշակի պահերը բժիշկներին հույս են տվել նրա առողջանալու մասին։   

Ապրիլի 8-ից հիվանդին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Բուժումը բարդացել է հիվանդի մոտ սրտանոթային և շնչառական համակարգերի լուրջ քրոնիկ հիվանդությունների պատճառով, և ապրիլի 12-ին նա մահացել է: