Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների հանդեպ սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News 

հասարակական

Հայկական միանսական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի նոր որոշմամբ ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:

Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝

Մշակող արդյունաբերության հատվածում՝

12 - Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,
23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը
23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,
25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը,

Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 - Շինարարության ավարտական փուլի աշխատանքների,

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝

71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։

Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։