Ծածկեք ջերմոցային տնտեսությունները, կատարեք ջեռուցում․ սպասվում է 0-ից ցածր ջերմաստիճան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս ծածկել ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարել ջեռուցում։ Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«Հարգելի՛ գյուղատնտեսներ, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։

Ծածկե՛ք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»,-գրել է Սուրենյանը։