Հայաստանի իշխանությունները դիմել են ԱՄՀ վարկի գումարը մեծացնելու խնդրով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News 

քաղաքական

Արժույթի միջազգային հիմնադրամի թիմը համաձայնության է եկել Հայաստանի իշխանությունների հետ ավելացնելու ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՀ-ն:

Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի իշխանությունները խնդրել են ավելացնել բարեփոխումների համար Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը, ինչը ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է: Շուրջ 280 մլն դոլարը հասանելի կլինի գործադիր խորհրդի նիստից անմիջապես հետո:

«Կորոնավիրուսի համաճարակը, նավթի գների ցնցումները կփոփոխեն Հայաստայնի տնտեսական կարճաժամկետ հեռանկարները: ԱՄՀ-ի ֆինանսավորման հասանելիությունը կօգնի իշխանություններին զսպել կարճաժամկետ ռիսկերը, և կտրամադրի ռեսուրսներ` համավարակի պիկի ժամանակ բավարարելու բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքները»,-նշված է ԱՄՀ-ի հայտարարության մեջ: