​​​​​​​ԵՄ-ն 15 միլիարդ եվրո կտրամադրի գործընկեր երկրներին COVID-19-ի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ԵՄ

Եվրամիությունն ավելի քան 15 միլիարդ եվրո կհատկացնի իր գործընկերներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրապարկված հայտարարության մեջ:

«Այսօր Եվրոպական հանձնանժողովն ու ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը մշակել են պատասխան միջոցների ծրագրեր, որոնք կաջակցեն գործընկերներ պետություններին՝ պայքարելու կորոնավիրուսի համավարակի դեմ», - ասվում է տարածված հայտարարության մեջ։

Արևելյան գործընկերության երկրներին կհատկացվի 962 միլիոն եվրո։

Նշենք, որ եվրոպական պաշտոնյաները ավելի վաղ մտահոգություն էին հայտնել Եվրոպայում COVID-19 կորոնավիրուսի տարածման կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, որ վիրուսի դեմ պայքարը կարող է լինել անարդյունք, եթե վիրուսը զանգվածային տարածում գտնի Աֆրիկայում, իսկ այնուհետ կրկին ներթափանցի Եվրոպա։