Իմ եռասերունդ մայրեր, դուք 88-ին մեզ ուղարկեցիք ճակատ, ուժ տվեցիք հաղթելու. Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

բալասանյան

Արցախի Հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ ապրիլի 7-ի առթիվ:

«Սիրելի՛ կանայք Սրտանց շնորհավորում եմ ձեզ` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:

Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին, կանանց, տատիկներին, քույրերին ու դուստրերին:

Իմ եռասերունդ մայրեր, մեր երկրի ու ընտանիքների հենասյուներ, դուք 88-ին մեզ ուղարկեցիք ճակատ, ոգեշնչեցիք և ուժ տվեցիք հաղթելու: 2016-ին դուք նույն ուժով ու հավատով ուղարկեցիք մեզ ճակատ, և ձեր հավատարմության ու աջակցության շնորհիվ մենք հաղթանակներ գրանցեցինք։ Ձեզ հետ միասին այսօր կառուցում ենք ազատ ու անկախ Արցախ:

Մենք` անձամբ ես և Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ամեն բան անելու ենք, որ մեր երկրում ձևավորվի այնպիսի միջավայր, որտեղ մայրությունն ու մանկությունը գտնվեն հասարակության և պետության ուշադրության և պաշտպանության ներքո:

Սիրելի՛ կանայք

Թող այսուհետ ձեր տներում ուրախության սեղաններ բացվեն, և թող հայ մոր ձեռքերը այսուհետ դեպի երկինք ձգվեն միայն որդիների և թոռնիկների հարսանիքներին պարելու ժամանակ։
Կրկին շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ երջանկություն, սեր և աշխատանքային հաջողություններ: Միշտ եղեք ամուր, ուժեղ ու կանացի...»: