Վրաստանում հնարավոր է Covid 19-ով 10 000 վարակվածի կառավարել. Վրաստանի ԱՆ. Ալիք Մեդիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

վրաստանիԱՆ

Վրաստանի Առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչության ղեկավար Էկա Ադամիայի հայտարարությամբ, Վրաստանը ընդհանուր հաշվով, մոտավորապես 10 000 կորոնավիրուսով վարակվածի կարող է կառավարել: Նրա խոսքով, անհրաժեշտության դեպքում, Covid 19-ով մոտ 5000 վարակվածի հնարավոր է վերահսկել կարանտինային տարածքում: Այս մասին փոխացնում է «Ալիք Մեդիան»:

«Առողջապահության ոլորտում կան դեպքերի կառավարման արձանագրություն, որտեղ տարբերակներից մեկը թեթև ախտանշաններով պացիենտներին տան պայմաններում բուժման մասին է խոսվում: Եթե անձի մոտ հիվանդությունը մեղմ է արտահայտված, նա պետք է լինի ինքնամեկուսացման մեջ, սակայն քանի որ բոլորը չունեն դրա հնարավորությունը, առաջարկվում է կարանտինային գոտում բուժվելու տարբերակը, որտեղ կարող ենք ընդունել շուրջ 5000 պացիենտի»,- հայտարարել է Ադամիան:

Ինչ վերաբերում է վարակվածների ստացիոնար բուժմանը, Ադամիայի խոսքով, առկա կանխատեսմամբ Վրաստանում հնարավոր է շուրջ 3 500 միջին և ծանր աստիճանի վարակվածի բուժում իրականացնել: