Հայ կինը և նրա մարմնավորած կերպարը յուրաքանչյուր ընտանիքի հենասյունն է․ Հրայր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News       

Հրայր Թովմասյան

Սահամանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորել է Ապրիլի 7-ի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասված է․

«Սիրելի կանայք,
ՀՀ սահմանադրական դատարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս հայտնելու մեր գնահատանքն ու երախտագիտությունը, բարձրաձայնելու մեր զգացմունքները մեր մայրերին, տատիկներին, քույրերին ու դուստրերին։
Միաժամանակ, ապրիլի 7-ն ընտանեկան արժեքները կարևորելու, մայրությունն ու գեղեցկությունը նորովի մեծարելու օրն է։ Կասկածից վեր է, որ Հայ կինը և նրա մարմնավորած կերպարը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը և հենքը։

Սիրելի կանայք,

Կրկին շնորհավորելով Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ` մաղթում եմ քաջ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և ամենօրյա գործնական հաջողություններ: Ցանկանում եմ նաև հատուկ շնորհավորական խոսքեր հղել կին բուժաշխատողներին, ինչպես նաև հանրային առողջության և անվտանգ կյանքի կազմակերպման գործում ակտիվորեն ներգրավված կանանց, ովքեր անգամ այս տոնական օրը շարունակում են պատվով կրել իրենց ծառայությունն ու առաքելությունն ի բարօրություն մեր հասարակության»։