Արարատում վարակի օջախ են եղել «Spayka»-ն և տեքստիլի գործարանը. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը դրական է գնահատում կառավարության և պարետատան աշխատանքները՝ կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարում: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ կառավարության կիրառած մեխանիզմներն ու ներդրած ջանքերն այժմ արդյունք են տալիս:

Բաքոյանը, որ ամեն օր Արարատի մարզից է Երևան գալիս, ասում է, որ իրենց մարզում խուճապային տրամադրություն չկա, մարդիկ հիմնականում լսում են պարետի հորդորներն ու տանն են մնում: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ կորոնավիրուսի վարակման դեպքերն ամենաշատը հենց Արարատի մարզում են գրանցվել, ապա Բաքոյանը հստակեցնում է. «Վարակի երկու օջախ է եղել մարզում, դրանցից մեկը՝ «Spayka»-ն է, մեկը՝ տեքստիլի գործարանը»:

Մանրամասները՝ տեսանյութում։