Ականի պայթյուն՝ Արարատի մարզում․ 33-ամյա կինը վնասվածքներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News 

հասարակական

Արարատի մարզում ական է պայթել, ինչի հետևանքով 33-ամյա քաղաքացին վնասվածքներ է ստացել:

«Ապրիլի 5-ին ժամը 14.50-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Պ.Սևակ գյուղի 1987թ.ծնված բնակչուհի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժ.13.20-ի սահմաններում, սկեսրոջ հետ՝ Պ.Սևակ գյուղի վարչական տարածքում բանջար հավաքելու ժամանակ, նրա ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է նշված վնասվածքը: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»: