«Սպայկա»-ին պատկանող 1.5 մլն դոլարի գյուղմթերքը ճանապարհին մնալու պատճառով փչացել է 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

․

«Սպայկա» ընկերությունը 1.5 մլն դոլարի վնաս է կրել, բեռնատարները 15 օր  հայ- վրացական սահմանին կանգնելու պատճառով:

«Այս պահի դրությամբ ավելի քան 1 500 000 դոլարի ուղղակի վնաս գյուղմթերքը ճանապարհին փչանալու հետևանքով, ինչը մոտ 15 օր հայ - վրացական սաhմանին 40 բեռնատարների կանգնելու արդյունք է»,- գրված  է ընկերության ֆեյսբուքյան էջում եւ տեսանյութ է հրապարկվել: