ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News
«Ընդդիմությունը փորձեց այս վիճակում իր ապագա քվեները վաստակել՝ հաճոյանալով ժողովրդին, սակայն դա հակառակ ազդեցություն ունեցավ։ Նրանք շատ ու շատ ընտրողներ կորցրին, և եթե այսպես շարունակվի, հաջորդ խորհրդարանում իրենք տեղ չեն ունենա», - 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում, անդրադառնալով օրերս ԱԺ-ում ընդունված՝ մարդկանց տեղորոշելու մասին օրենքի նախագծին, նման կարծիք է հայտնել է ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ նրանք ակնհայտորեն ավելի մտահոգ են իրենց քվեով, քան մարդկանց հոգսերով։
«Ընդդիմությունը սխալ թույլ տվեց, լուրջ վրիպեց, չարժեր այդ հարցն այդ աստիճանի բարձրացնել,- ասել է նա,- նրանց ասածում կա տրամաբանություն, բայց թեթևսոլիկության պահը չէ, երբ վտանգված է մարդկանց կյանքն ու առողջությունը»,- ընդգծել է Վիգեն Խաչատրյանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։