ՌԴ-ում, բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել. կան զոհ և վիրավորներ. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

ՌԴ

Ռուսաստանում Օրեխովո-Զուևո քաղաքում հինգ հարկանի բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է РиаНовости-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Գագարինի փողոցում՝ 31 տանը: Գործակալության տվյալներով՝ երրորդ հարկի բնակարանում պայթել է գազի սյունակը, որից հետո շենքի երկրորդ մուտքը փլվել է երրորդից մինչև հինգերորդ հարկ: Հարևան մուտքերի բնակիչներին տարհանել են:

Պայթյունի պատճաները ճշտվում են:

Նախնական տվյալներով՝ զոհվել է մեկ մարդ, 4-ը ՝ վիրավորվել։ Տուժածներից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մեկի վիճակը ՝ միջին ծանրության: