Կրակ է վառվում, պետք է ջուր վերցնել և հանգցնել. ՀՀ-ի լավագույն սցենարը 0% տնտեսական աճն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News 

Ընդհանուր առմամբ այն, ինչ կատարվում է համաշխարհային տնտեսությունում, մեկ բառով բնութագրվում է աղետ: Արդեն իսկ կան առաջին կանխատեսումները, որոնք ցույց են տալիս, որ համաշխարհային տնտեսությունը 2020թ.-ի արդյունքներով կկրճատվի 2.2%-ով: 2008-2009թթ.-ի արդյունքներով անկումը գրանցվել է 1.6%-ով: Ընդ որում, սա դեռ առաջին կանախատեսումն է, և որքան երկար տևի այս համաճարակային ճգնաժամը, վերականգնումն ավելի երկար է լինելու: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի պարագայում լավագույն սցենարը կլինի դուրս գալ 0% տնտեսական ցուցանիշով, վատագույն դեպքում կգրանցվի ոչ թե զրոյական աճ, այլ  -5 կամ -10, -15 % տնտեսական ցուցանիշ։

Մանրամասները՝ տեսանյութում։