Մեսսիի անձնական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News    

Մեսսի
 

Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի անձնական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բրյուսելում։

Ինքնաթիռն ուղևորվում էր Իսպանիա՝ Տեներիֆե, սակայն երկու անգամ օդ բարձրանալուց հետո ստիպված վայրէջք է կատարել Բրյուսելի օդանավակայանում։

Ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ է ունեցել: Մեսսիի՝ ինքնաթիռում գտնվելու մասին չի հաղորդվում։