Ստեփանակերտում ամեն օր ժամը 20:00-ից կդադարեցվի հասարակական տրանսպորտի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

շտաբ

Հաշվի առնելով վերջին օրերին, բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված, ուղևորահոսքի զգալի նվազումը՝ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը: Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 3-ից: Այս մասին տեղեկացնում են Արցախ/ Տեղեկատվական շտաբից: