ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը դիմել է երկիր վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ամէ

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով օդային հաղորդակցության ոլորտում կիրառվող սահմանափակումների պայմաններում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, որոնք առաջին իսկ հնարավոր չվերթով պատրաստ են ուղևորվել Երևան, խնդրում ենք իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալներն(բջջային հեռախոսահամար) ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected]: Այս մասին հայտնում է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը:

«Միաժամանակ հայտնում ենք, որ ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ, և ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի միայն օպերատիվ իրավիճակով պայմանավորված դեպքերում»,-ասված է հայտարարության մեջ: