Արման Թաթոյանը շնորհավորել է ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News     

ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքի ներկայացուցիչներին ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: 

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում ասորական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Շնորհավորում եմ բոլորիդ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ։

Բնության վերածնունդը խորհրդանշող այս հինավուրց տոնը թող առողջություն և բարեկեցություն բերի բարեկամ ասորի ժողովրդին:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն՝ բերելով իրենց արժանապատիվ նպաստը մեր երկրի զարգացմանը»։