Արցախի Հանրապետության ոստիկանություն է դիմել 49 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

․

Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով ԱՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն եւ տարածքային անձնագրային ծառայություններ ժամը 14:00-ի դրությամբ 49 քաղաքացի է դիմել: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ոստիկանությունից։

Հիշեցնում ենք, որ ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում, քաղաքացին կարող է դիմել ԱՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաեւ զանգահարել՝ 047-94-28-45 հեռախոսահամարին։

Նշենք, որ Արցախում այսօր՝ մարտի 31-ին, ժամը 17-ի դրությամբ Արցախի նախագահի եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է  ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 63,8 տոկոսը:

Ըստ Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների՝ քվեարկել է 66731 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 63,8 տոկոսը:

Ասկերան - 8865 ընտրող կամ 71,6 տոկոսը

Հադրութում – 6019 ընտրող կամ 68,4 տոկոսը

Մարտակերտ - 8936 ընտրող կամ 66,8 տոկոսը

Մարտունի – 11258 կամ 64,9 տոկոսը

Շահումյան – 1418 ընտրող կամ 66,3 տոկոսը

Շուշի – 2535 ընտրող կամ 64,3 տոկոսը

Քաշաթաղ – 4160 ընտրող կամ 58,5 տոկոսը

Երեւան- 370 ընտրող կամ 47,7 տոկոսը: