ԱԺ օրակարգից հանվել է կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

դիահերձում

ՀՀ կառավարությունը որոշել է իր առաջարկությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման օրակարգից հանել կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Այս ասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ մարտի 31-ի արտահերթ նիստում մեկ այլ օրենքի նախագծի վերաբերյալ իր ելույթի վերջում:

Նշենք, որ բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր մարտի 30-ի արտահերթ նիստում: ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը մասնավորապես նշել էր, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերօությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ, չեն բավարարում դրա համար նախատեսված պահանջներին: 

Նշված հիվանդության վերավարակելիության աստիճանը դեռևս ամբողջովին ուսումնասիրված չէ, ինչպես նաև պարզ չէ դիակի ներսում կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը: Այս կապակցությամբ հնարավոր է հերձման արդյունքում առաջանալ տարածման անդառնալի հետևանքներ:

Անհրաժեշտ է եղել կորոնավիրուսի հետևանքով անձի մահան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի, չիրականացնել հերձում: