Արցախում տեղամաս մտնելիս խնդրելու ենք, որպեսզի ախտահանվեն. ԱՀ ԿԸՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

արցախ

ԱՀ մարտի 31–ի ընտրություններն անցկացնում ենք առանձնահատուկ պայմաններում։ Աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ ԱՀ իշխանությունների կողմից ձեռնարկվել են այնպիսի աշխատանքներ, որոնք ընտրությանը մասնակցողների համար կստեղծեն ապահովության պայմաններ։ Այդ մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյան:

«Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին կբաժանվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ մեկանգամյա օգտագործման ձեռնոց, դիմակ, գրիչ, տեղամաս մտնելիս խնդրելու ենք, որպեսզի ախտահանվեն»,-հայտարարել է ԿԸՀ նախագահը։