Մահացել է կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News     

Պենդերեցկի

Մարտի 29-ին Կրակովում, 86 տարեկան հասակում մահացել է լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ի հաղորդմամբ՝ լրագրողներին հայտնել է երաժիշտ Էլժպետա Պենդերեցկայան։

Մահվան մասին մանրամասներ հայտնի չեն։

Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933թ․ Լեհաստանի հարավ-արևելքում Դեմբիցա քաղաքում, փաստաբանի ընտանիքում: 1960թ․ «8'37» ստեղծագործության համար Պենդերեցկին Փարիզում արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Tribune Internationale des Compositeurs կազմակերպության մրցանակին: Իր առաջին սիմֆոնիան կոմպոզիտորը գրել է 1973թ․: