Վարչապետը հույս է ներշնչում, թող մարդիկ իմանան՝ այս ծանր օրերին միայնակ չեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

Երևանի Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսելով նոր կորոնավիրուսի համաճարակի մասին, նկատել է, որ ի սկզբանե թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունը լուրջ չեն վերաբերվել դրան։
Նրա խոսքով՝ այս աղետը կարելի է հաղթահարել միայն միասնական ուժերով, իսկ մեծամասնությունն այդ գիտակցությունն ունի։

«Ով չի գիտակցում, պետք է ենթարկվի պատժի»,- ասել է նա։ Բաբայանը կարծում է, որ այսօր սթափ մտածողություն են ցուցաբերում և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, և՛ բնակչությունը։
«Այս աղետը, այս չարիքը իմը չէ, այն հեռու է դեռ։ Սա նեղ մտածողության արդյունք է։ Մեզ ոչինչ չի շրջանցի։ Ի սկզբանե պետք է կորոնավիրուսին պատրաստվել, նաև՝ Արցախում»,- ընդգծել է ռեժիսորը։

Խոսելով վարչապետի՝ քաղաքացիներին անձամբ զանգահարելու և նրանց որպիսությունից հետաքրքրվելու քայլի մասին՝ Բաբայանն ասել է, որ եթե վարչապետի զանգերն օգնում են մի քանի հոգու ավելի լուսավոր նայել ապագային, զգալ, որ իրենք միայնակ չեն, ուրեմն արդյունավետ են։

Մանրամասները՝ տեսանյութում։