Անձրևներ կլինեն, բայց ցրտահարության վտանգ չկա. Սուրենյանի խորհուրդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

անձրև

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Հայաստանում առաջիկա օրերին անձրևներ են կանխատեսվում, բաց դրանք գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարի:

«Հարգելի՛ գյուղատնտեսներ, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով անձրևներ ունենք։ Եվ ամենակարևորը՝ ցրտահարության որևէ վտանգ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է վեգետացիա, այս պահին չենք տեսնում:

Պլանավորեք ձեր աշխատանքը ըստ եղանակի»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սուրենյանը։