Պրեմիեր լիգան ապրիլին չի վերսկսվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

ю

Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը չի վերսկսվի ապրիլին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Dail Mail-ը: Անգլիայում կորոնավիրուսի պանդեմիայի իրավիճակի հետ կապված նախապես պլանավորվում էր առաջնությունը վերսկսել ապրիլի 30-ին: Բայց այն չի վերսկսվի: Դեռևս հայտնի չէ, թե երբ այն կվերսկսվի:

Այս պահի դրությամբ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են Իտալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի ազգային առաջնությունները: Հանդիպումներ չեն անցկացվում նաև Եվրոպայի և Չեմպիոնների լիգայում: